ԱրմինֆոՍտեփանակերտում հայտարարել են Իրանի հետ բարիդրացիական երկկողմ հարաբերությունների հաստատման պատրաստակամության մասին:
«Ազատ Արցախե հանրապետական թերթին հարցազրույցում Մասիս Մայիլյանը, խոսելով ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակի հետ կապված Իրանի և ԼՂՀ հարաբերություններում նոր միտումների հեռանկարների մասին, մասնավորապես, ասել է. <Մենք բազմիցս ենք հայտնել մեր դիրքորոշումը Իրանի հետ բարիդրացիական երկկողմ հարաբերությունների հաստատման պատրաստակամության վերաբերյալ։ Նաև հաշվի առնելով, որ մենք Իրանի հետ ունենք ընդհանուր՝ 138 կմ ձգվող սահման, հուսով ենք, որ ԱՄՆ-Իրան հակասությունները խաղաղ հանգուցալուծում կունենան, և Իրանի շուրջ զարգացումները բացասաբար չեն անդրադառնա հայկական պետությունների վրա>: