Արմինֆո.Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը պատմել է Ադրբեջանին զսպելու միջոցների մասին:
«Ազատ Արցախե հանրապետական թերթին հարցազրույցում Մասիս Մայիլյանը, անդրադառնալով Ադրբեջանին զսպելու նոր միջազգային քաղաքական և դիվանագիտական միջոցների անհրաժեշտությանը, ինչը կապահովի խաղաղ գործընթացի անշրջելիությունը, մասնավորապես, ասել է. <Ներկայումս մենք մեր անվտանգությունն ապահովում ենք հիմնականում ռազմական միջոցներով, որը դասվում է «կոշտ ուժիե տարրերի շարքին։ Սակայն համոզված ենք, որ անվտանգության աստիճանի բարձրացման նպատակով անհրաժեշտ է նաև «փափուկ ուժիե տարրերի, մասնավորապես՝ Ադրբեջանի նկատմամբ զսպման քաղաքական-դիվանագիտական միջոցների կիրառում, ներառյալ՝ Արցախի անկախության միջազգային ճանաչմանն ուղղված քայլեր: Արցախի միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է, որը կապահովի խաղաղ գործընթացի անշրջելիությունն ու տարածաշրջանային անվտանգությունը>: