Արմինֆո. Առաջիկա ընտրությունները լինելու են լավագույնը երրորդ հանրապետության պատմության մեջ: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է վարչապետի պաշտոնակատար, <Իմ քայլը> դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
Նա հավաստիացրել է, որ ներկայումս աշխատանք է տարվում ընտրացուցակները մահացած անձանցից մաքրելու համար: <Այդ նպատակով մենք ընտրությունների ողջ պատմության ընթացքում առաջին անգամ համագործակցում ենք թաղման բյուրոների հետ>,- հայտարարել է նա:
Ըստ որում, Փաշինյանը նշել է, որ օրենսդրությունը հնարավորություն չի տալիս ցուցակները մաքրել երկրից բացակայողներից: Բայց ապագայում մենք կընդունենք այնպիսի դրույթ, ինչը թույլ կտա ավտոմատ կերպով բացառել ցուցակներից երկրից դուրս եկած քաղաքացիներին, իսկ հետո ներառել նրանց ցուցակներում Հայաստան ժամանելուն պես, պարզաբանել է Փաշինյանը:
Նա նաև հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր կփորձեն ստվեր նետել ընտրությունների վրա, խստորեն կպատժվեն, այս թվում՝ դպրոցի տնօրենները և ուսուցիչները, ովքեր, հակառակ օրենքի, կմասնակցեն նախընտրական քարոզարշավին: