Արմինֆո. Հրապարակվել է <Մենք> դաշինքի ցուցակը, որի մեջ մտնում են <Հանրապետություն> և <Ազատ դեմոկրատներ> կուսակցությունները:
Ցուցակը կգլխավորի <Հանրապետություն> կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Այնուհետև հաջորդում են <Ազատ դեմոկրատներ> կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, փոխնախագահ Անժելա Խաչատրյանը, <Հանրապետություն> կուսակցության ներկայացուցիչներ՝ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը և նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանը:
6-րդ տեղում է <Ազատ դեմոկրատներ> կուսակցության ներկայացուցիչ Մասիս Այվազյանը, այնուհետև հաջորդում են Անահիտ Ադամյանը /անկուսակցական/, Սոնա Մինասյանը /Ազատ դեմակրատներ/, Արա Կետիկյանը /Հանրապետություն/, իսկ տասնյակը եզրափակում է Արմեն Առաքելյանը <Ազատ դեմոկրատներ> կուսակցությունից:
Նշենք, որ արտահերթ խորհրդարական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 7-ը: Կուսակցություններն ու դաշինքները պետք է հայտերը ներկայացնեն մինչև նոյեմբերի 14-ի ժամը 18:00-ը: