Արմինֆո. Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Կամրան Ալիևը Հռոմում հակակոռուպցիոն ռազմավարությունների զարգացմանը նվիրված համաժողովում հայտարարել է, թե «օկուպացված տարածքներում օրենքներ են խախտվում, տիրում է համատարած կոռուպցիա, և այնտեղ անհնար է հակակոռուպցիոն միջոցառումներ անցկացնել՚:
Ի պատասխան` Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հայտարարել է, որ կոռուպցիայի դեմ պայքաի մասին խոսելիս Ադրբեջանը չպետք է մոռանա եվրոպական պաշտոնյաներին կաշառելուն առնչվող սկանդալների, այդ երկրի բարձրագույն իշխանության մասնակցությամբ օֆշորային գործի մասին: Զեյնալյանը նաև ընդգծել է, որ մասնագիտական հակակոռուպցիոն համաժողովը հարմար քաղաքական հարթակ չէ իրականությանը չհամապաատսխանող հայտարարություների հրապարակման համար: «Իսկ եթե դուք, այնուամենայնիվ, ցանակնում եք խոսել ղարաբաղյան հակամարտության մասին, ապա, ավելի լավ է անդրադառնալ Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների հարցին՚, - ամփոփել է նախարարի պաշտոնակատարը: