Արմինֆո. Երևանում չեն բացառել Միլանում ԵԱՀԿ նախարարական հանդիպման շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի բանակցությունների հնարավորությունը:
Նոյեմբերի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, պատասխանելով Միլանում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչություների ղեկավարների հնարավոր հանդիպման մասին հարցին, մասնավորապես, ասել է. <ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ստացվել է նման առաջարկ: Երբ հանդիպումը հաստատվի, լրացուցիչ կտեղեկացնենք>:
Նշենք, որ Միլանում ԵԱՀԿ նախարարական հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 6-7-ը: