Արմինֆո. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախատեսում է 33 հազար հանդիսական տեղավորող մարզադաշտ կառուցել Երևանում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը:
Նրա խոսքով, նախագիծը պետք է իրականացվի առաջիկա տարիներին, քանի որ Հայաստանը մտադիր է ընդունել Եվրոպայի չեմպիոնների լիգայի եզրափակիչը: Մարզադաշի կառուցումը, Վանեցյանի հաշվարկների համաձայն, կարժենա $100 մլն: ՀՖՖ ղեկավարի խոսքով, մարզադաշտի հիմնարկեքի արարողությանը, հնարավոր է, մասնակցի նաև ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն, ով պետք է Հայաստան ժամանի 2019 թվականին: