Արմինֆո. Հայկական ԶՈւ նախկին և ներկայիս հրամանատարության կարծիքները Հայաստանի կողմից ռազմական կործանիչ ավիացիայի ձեռքբերման առնչությամբ տարբերվում են:
<Այսօր լսեցի Պաշտպանության նախարարի խոսքը, որ մենք պատրաստվում ենք ձեռք բերել ռազմական կործանիչ ավիացիա։
Պարտքս եմ համարում բարձրաձայնել, որ մեր ռազմական թատերաբեմում, ինչպես երեկ կործանիչ ավիացիան անելիք չուներ, այնպես էլ՝ այսօր չունի։ Առավել ևս, մեր օրերում՝ բարձր տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում, նրա կիրառումը գրեթե դառնալու է անհնար՝ ցանկացած թատերաբեմում։
Ի դեպ, այս կարծիքին է նաև Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը>,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը: