Արմինֆո. <Ազատ դեմոկրատներ> և <Հանրապետություն> կուսակցություններն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրոիւթյուններին կմասնակցեն <Մենք> դաշինքով։ Նոյեմբերի 10-ին համապատասխան հուշագիր են ստորագրել կուսակցությունների առաջնորդներ Արամ Սարգսյանը և Խաչատուր Քոքոբելյանը։
Արամ Սարգսյանի խոսքով, <Մենք > դաշինքն այն կարծիքի է, որ հեղափոխությունը իր նպատակին հասած կլինի, եթե կարևոր փոփոխություններ կատարվեն թե ներքին, թե արտաքին քաղաքականությունում:
Հիշեցնենք, «Հանրապետություն» կուսակցությունը նախորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է «Լուսավոր Հայաստան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների հետ՝ «Ելք» դաշինքով։ Իսկ Երեւանու ավագանու ընտրություններին մասնակցել է «Լուսավոր Հայաստանի» հետ՝ «Լույս» դաշինքով։