Արմինֆո.ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ուղիղ եթերում նախընտրական բանավեճերն ամրագրել օրենսդրությամբ։
<Կարծում եմ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում պետք է հիմք դրվի մի կարեւոր ավանդույթի, որը հետագայում պետք է ամրագրվի նաեւ օրենսդրությամբ։Բանավեճ ուղիղ եթերում՝ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ>,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2018 թ․ դեկտեմբերի 9-ին։
Խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը և անցկացմանը կուղղվի 3 մլրդ դրամ։ Նախընտրական քարոզարշավը կսկսվի նոյեմբերի 26-ից։ <Իմ քայլը> դաշինքի նախընտրական շտաբը կգլխավորի ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։ Նիկոլ Փաշինյանը չի առաջադրվի ռեյտինգային ընտրակարգով: <Լինելու եմ համահանրապետական թեկնածու>,- ասել է նա: