Արմինֆո. «Ես չէ, որ պետք է գնահատական տամ այն ճանապարհին, որն ընտրել է Հայաստանը, գնահատական տալիս են ժողովուրդն ու ժամանակը՚, - նոյեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:
Նախագահի հավաստմամբ, այսօր Հայաստանի իմիջը շատ բարձր է, որովհետեւ մենք յուրօրինակ երկիր ենք, որ դրամատիկ փոփոխություններ ենք արել շատ քաղաքակիրթ ձեւով: «Կարող եք դրան տարբեր անուններ տալ՝ թավշյա հեղափոխություն, սիրո հեղափոխություն, նոր Հայաստան, բայց իրականում մենք Հայաստանում շատ դրամատիկ փոփոխություններ ենք արել շատ մարդկային ձեւով, առանց արյան, առանց հակամարտության, առանց որեւէ մեծ դժբախտության, ու դա գնահատվում է աշխարհի կողմից: Գնահատվում է նաեւ Սփյուռքում, ինչը եւս շատ էական է: Մեր առջեւ խնդիր է դրված, թե ինչպես այդ կապվածությունը, դրական զգացումները, սպասելիքներն իրականություն դարձնենք: Իսկ դրա համար անհրաժեշտ է բոլորի համագործակցությունը»,- ամփոփել է Արմեն Սարգսյանը: