Արմինֆո. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պնդում է, որ իրեն չի հուզում պետության ղեկավարի լիազորությունների սահմանափակ լինելը: Նա այդ մասին հավաստիացրել է լրագրողների հետ զրույցում: Արմեն Սարգսյանը նշել է, որ լիովին տեղյակ էր Հայաստանի նախագահի լիազորությունների մասին` նախքան այդ պաշտոնի ստանձնմանը համաձայնելը:
Ընդ որում, Սարգսյանը հորդորել է նախագահի լիազորությունների հարցով դիմել այն մարդկանց, որոնց դա մտահոգում է: «Իմ լիազորությունները կլինեն մի քիչ ավելի կամ պակաս, իրականում դեր չունի, որովհետեւ ես հստակ պատկերացնում եմ, թե ինչ պետք է անեմ, որ ծառայեմ երկրին՚, - ամփոփել է Արմեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ օրերս Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հայտարարել էր, որ Հայաստանի նախագահի լիազորությունները շատ սահմանափակ են, և այդ հարցն անհրաժեշտ է շտկել սահմանադրական բարեփոխումների ճանապարհով: