Արմինֆո. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը որևէ հարաբերություն չունի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Արմեն Սարգսյանը:
<Ցավոք, վերջին ժամանակներս որևէ հարաբերություն նրա հետ չունեմ: Չեմ հանդիպել նրան: Անդրադառնալով իր նստավայրի՝ Բաղրամյան 26 տեղափոխմանը՝ Սարգսյանը հայտարարել է, որ դա օպտիմալ լուծում է: <Ինձ համար կարևոր չէ, թե որ շենքում եմ աշխատելու: Դա կարևոր է աշխատակիցների համար: Ցավոք, Մաշտոցի 47-ը, որը հոյակապ շենք է, աշխատակիցների համար հարմար չէ>,- հայտարարել է նա: