Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը կգլխավորի «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը: Այս մասին նա գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում:
«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ գալիք խորհրդարանական ընտրություններում պատիվ ունեմ ղեկավարելու «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը։ Այս պատասխատու և պարտավորեցնող գործում մեր ստանձնած առաքելությունը մեկն է՝ ապահովել ազատ և արդար ընտրություններ և ամրագրել Հայաստանի Հանրապետության քաղաքացու վերջնական հաղթանակը»,-գրել է նա։