Արմինֆո.Աստանայում սկսվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը` նեղ կազմով: Նիստին մասնակցում են Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղըզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ղեկավարները դռնփակ կարող են քննարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածությունը: Նեղ կազմով նիստից հետո միջոցառմանը կմիանան պատվիրակությունները: