Արմինֆո.Տասնյակ քաղաքացիներ հավաքվել են կառավարության շենքի մոտ` պահանջելով մշակել արտոնյալ պայմաններով բնակարանների ձեռք բերման ծրագիր: Ակցիայի մասնակիցները, մասնավորապես, պահանջում են իրենց տրամադրել տարաժամկետ վճարումով բնակարան գնելու հնարավորություն:
Հավելենք, որ Հայաստանում գործող հիփոթեքային վարկավորման ծրագրերն ընդգրկում են քաղաքացիների շատ նկեղ շրջանակ` խիստ տարիքային սահմանափակմամբ (հիմնականում` երտասարդ ընտանիքներ, որտեղ ամուսինների միագումար տարիքը չպետք է գերազանցի 70 տարին): 2018 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ տրամադրվել է 3466 վարկ (1814 վարկ Երևանում և 1652-ը մարզերում)` 28 մլրդ 524 մլն դրամ ընդհանուր արժողությամբ (18 մլրդ 401 մլն Երևանում և 10 մլրդ 123 մլն` մարզերում):