Արմինֆո. ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը վերադարձել է Հայաստան: Այդ տեղեկությունը հաստատել է նաև Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը:
Նա հայտնել է, որ Խաչատուրովը Հայաստան է վերադարձել նոյեմբերի 4-ին:
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են ՀՀ սահմանադրական կարգը:
Կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը կորոշվի այսօր Աստանայում ՀԱՊԿ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ: