Արմինֆո.Հարցվածների ավելի քան կեսը գտնում է, որ Հայաստանը հանքարդյունաբերական ոլորտի զարգացման կարիքն ունի, սակայն, որոշակի պայմանների կատարման դեպքում: Այսպիսին են Gallup հասարակական կարծիքի հետազոտական ինստիտուտի և Հայաստանի մարքեթինգային ասոցիացիայի կողմից անցկացված համատեղ հարցման արդյունքներն Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի վերաբերյալ:
Ըստ հետազոտության, հարցվածների 28%-ը համարում է, որ հանքավայրը չի կարելի շահագործել, 26,5%-ը համարում է, որ նախագիծը պետք է իրականացվի և նպաստի տեղական համայնքների զարգացմանը, 18.9% -ը համարում է, որ հանքավայրը պետք է շահագործվի, բայց հանրության ակտիվ մոնիթորինգի պայմաններում, իսկ 5.2% -ը գտնում է, որ Ամուլսարի հանքավայրը պետք է շահագործվի հայկական, այլ ոչ թե օտարերկրյա ընկերությունների կողմից: Այսպիսով, բնապահպանական ռիսկերի տեսանկյունից, որոնք, ըստ նախագծի ղեկավարների, ամբողջությամբ չեզոքացվել են տեխնոլոգիաների և կանխարգելիչ ծախսատար բնապահպանական ծրագրերի իրականացման շնորհիվ, հարցվածների ավելի քան 50% -ը Ամուլսարի նախագիծը համարում է միանգամայն ընդունելի, սակայն, մի շարք որոշակի պայմանների (տեխնոլոգիական, վերահսկողության և այլն) առկայության պայմաններում:
ԱրմԻնֆո գործակալության խնդրանքով մեկնաբանելով հարցման արդյունքները, ծրագրի ղեկավար Հայկ Ալոյանը նշել է, որ դրանք համարում է լիովին հիմնավոր և Ամուլսարի ծրագրի նկատմամբ հանրային ընկալումներին համահունչ, որտեղ ռիսկերի կառավարումն ի սկզբանե դարձվել է անառարկելի հրամայական:
«Նախագծի նախապատրաստման տարիներին մենք բախվել ենք մեր ծրագրի իրականացման դեմ իրականացվող հատուկ ֆինանսավորվող և նպատակաուղղված քարոզարշավի: Հայաստանում չկա մեկ այլ բիզնես-ծրագիր, որի դէմ ապատեղեկատվության և սևացման նպատակով այսքան գումարներ են ներդրվել, և չնայած մեր դեմ տեղեկատվական պատերազմի տարիներն, հարցման արդյունքը ցույց է տալիս, որ բնակչությունը դեմ չի ծրագրի իրականացմանը, իհարկե, որոշակի պայմանների, օրինակ, կոշտ սոցիալական և պետական մոնիթորինգի դեպքում: Շատերն են հասկանում, որ հանքավայրի շահագործման դադարեցումը որոշակի ուժերի անպտուղ գործողությունների արդյունքն է, որոնք դիտավորյալ խաթարում են հասարակությանը և շահարկում հասարակական կարծիքը», - ասում է Հայկ Ալոյանը: Նա նշել է, որ հասարակությունը շատ լավ հասկանում է, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի արդյունաբերական համալիրի հիմնական մասն է կազմում, և այն պետք է գործի ժամանակակից պայմանների առկայության դեպքում, որոնք չեզոքացնում են ցանկացած վնաս: Այսինքն, ժամանակակից տեխնոլոգիաների և մշտական հասարակական մոնիտորինգի պայմաններում, այսինքն, այն ամենի, ինչն սկզբունքորեն դրված էր Ամուլսարի նախագծի հիմքում:
Հիշեցնենք, որ Ամուլսարի ծրագիրը իրականացվում է Lydian International- ի բրիտանական դուստր ձեռնարկություն, որի բաժնետերերն են հանդիսանում Միացյալ Նահանգներից, Մեծ Բրիտանիայից և մի շարք եվրոպական երկրներից, ներառյալ ՎԶԵԲ-ից, միջազգային ինստիտուցիոնալ ներդրողներ: Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծն այսօր Հայաստանում արդյունաբերական ամենախոշոր նախագիծն է, որի ընդհանուր արժեքը կազմում է 370 մլն դոլար: 2016 թվականի օգոստոսին տեղի ունեցավ նախագծի մեկնարկի պաշտոնական արարողությունը, որը նախատեսում է շինարարության և հանքավայրի իրացման սկիզբը: Ամուլսարի հանքավայրի շահագործման ժամկետը կկազմի 10 տարի և 4 ամիս, նախատեսվում է տարեկան արդյունահանել 200 հազար ունցիա ոսկի (մոտ 10 մլն. տոննա հանքանյութ): Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Տորոնտոյի ֆոնդային բորսայում: Ամուլսարի հանքավայրն իր պաշարնորով երկրորդն է Հայաստանում: