Արմինֆո. Ղարաբաղյան հարցի կարգավորման առնչությամբ Հայաստանի նախկին և ներկայիս իշխանությունների դիրքորոշումները շատ չեն տարբերվում: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
<Տարբերությունը միայն այն է, որ Փաշինյանն ավելի հաճախ է ընդգծում բանակցությունների սեղանի շուրջ Արցախի վերադարձի անհրաժեշտությունը>,- հայտարարել է դաշնակցականը: Խոսելով Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարության մասին, որ Հայաստանում ընտրություններից հետո Փաշինյանը կկարողանա հակամարտության շուտափույթ կարգավորմանն ուղղությամբ առավել գործնական քայլերի գնալ՝ Մանոյանը համոզմունք է հայտնել, որ մինչև ընտրությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Երևանի վրա ճնշում չի լինի, սակայն դրանցից հետո իրավիճակը կփոխվի: