Արմինֆո.ՀՀԿ-ն պետք է մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Նա նշել է, որ չի կարող գնահատել կուսակցության շանսերը, սակայն ընդգծել է, որ ՀՀԿ-ն մեծ մարդկային և կադրային ներուժ ունի: «Կարծում եմ, այդ ներուժը հարկավոր է օգտագործել հետագա գործունեությունում՚, - ընդգծել է Բաբլոյանը: Նա նաև նշել է, որ ոչ ինքը, ոչ իր որդին` Արման Բաբլոյանը, արտահերթ խորհրդարանական ընտրություններին չեն մասնակցելու: