Արմինֆո. ՀՀ ԱԳՆ-ը ստուգում է Գերմանիայում <հայկական մաֆիայի> և դրան մասնակից անձանց մասին տեղեկությունների արժանահավատությունը, 2019 թ. պետբյուջեի նախագծի շուրջ լսումների ընթացքում հայտարարել է փոխարտգործնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանը:
Ավելի վաղ dw.com-ը Der Spiegel-ի վրա հղումով հրապարակել էլ հոդված, որում խոսք էր գնում « Գերմանիայում կովկասյան տարածաշրջանից հանցագործների հզոր ցանցի՚ և այն մասին, որ «երեք տարի շարունակ քննիչները գաղտնի գործողության շրջանակում փորձել են ձերբակալել հայկական մաֆիայի ներկայացուցիչներին՚: Fight against thieves in law՝ «Օրենքով գողերիե դեմ պայքարե ծածկանվամբ գաղտնի գործողությունը դարձել է Գերմանիայում կազմակերպված հանցավորությանը նվիրված ամենամեծ հետաքննություններից մեկը: Հանցավորության թեման անդրադարձել է նաև դիվանագիտական հարաբերությունների վրա: Der Spiegel-ի տեղեկության համաձայն՝ Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը գերմանացի քննիչներին իր օգնությունն է առաջարկել հայկական մաֆիայի դեմ պայքարում, սակայն քրեական ոստիկանության դաշնային գերատեսչությունը խորհուրդ է տվել չհամաձայնել այդ համագործակցությանը, ընդգծելով, որ քննիչները չեն բացառում «օրենքով գողերիե կապերը ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչների հետ:
<Հաշվի առնելով հարցի առանձնահատկությունը և այն, որ տեղեկատվության մեջ հիշատակվում են անուններ, այդ թվում՝ դիվանագետների, նպատակահարմար չեմ համարում ավելի մանրամաս տվյալներ ներկայացնել>,- ասել է Նազարյանը: Ըստ որում, նա հայտարարել է, որ Գերմանիային ուղղված հարցումների պատասխանները ստանալուց հետո, հնարավոր է, ավելի մանրամասն տեղեկություններ ներկայացվեն: