


Արմինֆո. Չնայած կրթության և գիտության ոլորտի հատկացումների՝ 8,8 մլրդ դրամով ավելացմանը՝ համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում: Այդ մասին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի ու ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 5-ին տեղի ունեցած համատեղ նիստում հայտարարել է կրթութան և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: Այնուամենայնիվ, հնարավոր է, որոշ ուսուցիչների աշխատավարձը, այնուամենայնիվ, 2019 թ. փոքր-ինչ բարձրանա:
Մասնավորապես, Հարությունյանի խոսքով, որոշ ուսուցիչների աշխատավարձը, հնարավոր է բարձրանա՝ եկամտահարկի տոկոսադրույքի սպասվող նվազեցման արդյունքում: Որքանով այդ բարեփոխումը կարող է դրական անդրադառնալ ոլորտի աշխատողների աշխատավարձր վրա, քանի որ, փոփոխությունները կանդրադառնան 150 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացողների վրա, նախարարի պաշտոնակատարը դժվարացել է ասել: <Դժվարանում եմ պատասխանել այդ հարցին, քանի որ տնտեսագետ չեմ,բայց, մեր մասնագետների գնահատմամբ, աշխատավարձի որոշակի բարձրացում, այնուամենայնիվ, կլինի>,- ասել է նա:
Նախատեսվում է նաև, որ ոմանց բարձրացումը կանդրադառնա դրույքաչափի կոնսոլիդացման արդյունքում: <Մենք գիտակցում ենք, որ այդ քաղաքականության հետանքով կլինեն կրճատումներ, բայց մենք չենք գնա դրան, քանի դեռ պատկերացում չունենք, թե ուր ենք ուղարկելու նրանց, հնարավոր է, վերապատրաստման ճանապարհով՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան>,- պարզաբանել է նախարարի պաշտոնակատարը:
Բացի այդ, ուսուցիչների աշխատավարձի բարձրացման նպատակով 2019 թ. կշարունակվի որակավորման բարձրացման դասընթացներ անցնող ուսուցիչների խրախուսումը: Այդ նպատակով կհատկացվի 860 մլն դրամ, իսկ ուսուցիչները կարողանան մինչև 50% հավելավճար ստանալ:



