Արմինֆո. Հանրապետության տարածքում նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում` նաև մառախուղ, 7-ի ցերեկը, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 6-ի գիշերը նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 7-ի ցերեկը, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +12 մինչև +15: