Արմինֆո.Երևանն առայժմ չի չի մեկնաբանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելու հարցը: «ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը գտնվում է կոնսուլտացիաների փուլում: Այս քննարկումները որոշակի կոնֆիդենցիալ բնույթ ունեն և չեն ընթանում հրապարակային դաշտում:
Հարգելով այդ սկբունքը, հավելյալ տեղեկություն չեն կարող տրամադրել՝ չվնասելու համար այդ քննարկումներին՚, - հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդակյանը, ԱրմԻնֆո-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ԶԼՄ-ներում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն, ամենայն հավանականությամբ, ռոտացիայի կարգով կանցնի Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին:
ԱրմԻնֆո-ին նաև հայտնի է դարձել, որ այդ հարցը կլինի նոյեմբերի 7-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ ԱԳՆԽ օրակարգում, իսկ վերջնական որոշումը կկայացվի նոյեմբերի 8-ին կազմակերպության անդամ պետությունմների ղեկավարների հանդիպմանը:
Ինչպես արդեն հաղորդվել է, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) քննարկում են գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի նշանակման հարցը, սակայն վերջնական որոշում կկայացվի նոյեմբերի 8-ին Աստանայում, որտեղ կազմակերպության անդամ անդամ երկրների ղեկավարները կհավաքվեն ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստին: Այդ մասին գրել է ռուսական «Կոմերսանտ» թերթը` վկայակոչելով սեփական աղբյուրները: Ընդ որում թերթը նշում է, որ այդ նշանակմանն առնչվող ինտրիգն այն է, որ այդ պաշտոնին հավակվում է Հայաստանը` որի շնորհիվ պաշտոնը թափուր է մնացել: Կազմակերպության անդամ երեք երկրներում թերթի դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ հավանականության մեծ տոկոսով նոր գլխավոր քարտուղարն առաջիկա երեք տարիներին կլինի Բելառուսի ներկայացուցիչը: Աղբյուրներից մեկը պատմել է, որ սկզբում քննարկվել է մի տարբերակ, ըստ որի՝ այդ պաշտոնում կարող է նշանակվել գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Յուրի Սեմերիկովը` մեկուկես տարով, այսինքն` այնքան ժամկետով, որը որ մնում է Հայաստանի ներկայացուցչին: Սակայն, ըստ աղբյուրի, ի վերջո որոշում է կայացվել նշանակել քարտուղարության լիարժեք ղեկավար: Ընդ որում, այդ որոշումը կայացնելիս առաջնորդվել են ռոտացիայի սկզբունքով. Հայաստանից հետո, ըստ այբբենական կարգի, գալիս է Բելառուսը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Յուրի Խաչատուրովը ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից` Հայաստանի հարցմամբ: 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններին առնչվող քրեական գործով Յուրի Խաչատուրովին, ինչպես նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով` այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են ՀՀ սահմանադրական կարգը: