
Արմինֆո.Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանն ստորագրել է նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին Հայասանի Հանրապետության օրենքը:
Ավելի վաղ Ազգային ժողովն արտահերթ նիստում միաձայն ընդունել էր «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին՚ օրինագիծը:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, երկրի կառավարության ներկայացրած փաստաթուղթը հումանիտար բնույթ է կրում եւ նպատակ չունի բեռնաթափել երկրի քրեակատարողական հիմնարկները: Ներկայումս երկրի ՔԿՀ-ներում կա 2888 բանտարկյալ` 5346 տեղի առկայության պայմաններում: «Նուբարաշենե քրեակատարողական հիմնարկում պատիժ է կրում 644 անձ` այդ հաստատությունում 780 տեղի առկայության պայմաններում, «Վարդաշեն՚ քրեակատարողական հիմնարկում 333 տեղի առկայության պայմաններում քրեական պատիժ է կրում 150 մարդ: «Այսպիսով, համաներման մասին առաջարկը երկրի քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու նպատակ չի հետգապնդում՚, - ընդգծել է Արտակ Զեյնալյանը:
Նա հաղորդել է, որ օրինագիծը նախատեսում է համաներում կիրառել այն անձանց նկատմամբ, որոնք կասկածվում, մեղադրվում են կամ հանցագործությւոն են կատարել մինչեւ 2018 թվականի հոկտեմբերի 1-ը ներառյալ: Համաներումը կտարածվի նաև անշյն անձանց վրա, որոնք դատապարտված են չորս տարուց ոչ ավելի և վեց տարուց ոչ ավել ժամկետներով: Համաներումը տարածվելու է նաև առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, հղի կանանց, երեք կամ ավելի անչափահաս երեխա ունեցող անձանց, երեք տարեկան երեխա ունեցող անձանց, ավելի քան 60 տարեկան անձանց վրա: Համաներմամբ ազատ կարձակվեն նաևւ 18 տարին չլրացած անձինք, որոնք հանցագործություն են կատարել և ավելի վաղ քրեական պատասխանատվության չեն ենթարկվել, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի վետերանները, Աֆղանական պատերազմի, Հայաստանի եւ Ղարաբաղի սահմանների պաշտպանության մասնակիցները: Հայաստանի եւ Ղարաբաղի սահմանների պաշտպանությանը մասնակցած կամ այդ ըթնացքում զոհված զինծառայողների ամուսինը, երեխաները կամ ծնողները նույնպես ենթակա են վաղաժամկետ ազատման: Ազատ կարող են արձակվել նաև այն անձինք, որոնք վնաս են պատճառել` այդ վնասը փոխհատուցելու պայմանով:
Հնամաներման իրավուքն չունեն կանխամտածված սպանություն կամ ծանրացուցիչ հետեւանքներով հանցագործություններ կատարած անձինք, ինչպես նաեւ ցմահ դատապարտյալները: Բացի այդ, խոշտանգումների, ահաբեկչության, դիվերսիոն գործողությունների, ապօրինի հարստացման, լրագրողների հանդեպ կատարված հանցագործությունների, սեռական բռնության, ազատ արձակված, բայց կրկին կատարված դիտավորյալ հանցագործությունների համար դատապարտված անձինք նույնպես ենթակա չեն համաներման: Ընդ որում, համաներման դեպքում հաշվի կառնի տուժածների եւ նրանց իրավահաջորդների կարծիքները: Ընդհանուր առմամբ, ինչպես նշել էր Արտակ Զեյնալյանը, համաներման ենթակա է մի քանի հարյուր մարդ: