Արմինֆո.ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոուֆերը հանդես են եկել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ տարածաշրջան կատարած այցի արդյունքների վերաբերյալ հայտարարոթյամբ:
Այցի հիմնական նպատակն էր քննարկել սեպտեմբերին Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև զրույցի արդյունքները, ինչպես նաև մշակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հետագա քայլերը:
Համանախագահները Նիկոլ Փաշինյանի հետ հոկտեմբերի 29-ին հանդիպել են Երևանում,իսկ Իլհամ Ալիևի հետ`նոյեմբերի 1-ին, Բաքվում: Երկու մայրաքաղաքներում նրանք խորհրդակցություններ են անցկացրել արտաքին գործերի նախարարների և պաշտպանության նախարարների հետ:
Հոկտեմբերի 30-31-ը համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ և այցելել Քելբաջարի և Աղդամի շրջաններ: Հոկտեմբերի 31-ին նրանք մասնակցել են Ագդամի մոտակայքում գտնվող շփման գծում մոնիթորինգին: Բաքվում համանախագահները հանդիպել են հակամարտության ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ: Տարածաշրջանում համանախագահները ԿԽՄԿ ներկայացուցիչների և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել են իրավիճակը:
Համանախագահների հետ հանդիպումների ժամանակ երկու երկրների ղեկավարները հաստատել են, որ բռնության մակարդակը զգալիորեն նվազել է, քանի որ Դուշանբեում հաստատվել են լարվածության մեղմացման վերաբերյալ համաձայնություն:
Խորհրդակցությունների ընթացքում համանախագահները լրացուցիչ տեղեկություններ են ստացել Դուշանբեում ձեռք բերված փոխըմբռնման իրականացման վերաբերյալ, այդ թվում`կապի ուղիղ գծերի ստեղծման վերաբերյալ: Համանախագահները ողջունում են այդ իրադարձությունները, կողմերին տալով բարձր գնահատական`կառուցողական միջոցառումները բարեխղճորեն իրականացնելու համար և աջակցություն են հայտնել ղեկավարների երկխոսությունը շարունակելու պատրաստակամության առումով:
Համանախագահները կարևորել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում վստահության մթնոլորտի պահպանումը: Արտաքին գործերի նախարարները համաձայնել են կրկին հանդիպել մինչև տարեվերջ: Համանախագահները շուտով կմեկնեն Վիեննա, այդ մասին տեղեկացնելու ԵԱՀԿ Մշտական խորհրդին և Մինսկի խմբի անդամներին: