Արմինֆո.Եթե հայկական կողմը ունենար գոնե մեկ ադրբեջանցի ռազմագերի էր, ապա մենք կփոխանակեինք նրան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով «բոլորին բոլորի հետ փոխանակելու» Բաքվի կոչին, այսինքն`բոլոր ռազմագերիներին և բանտարկյալներին:
Նշենք, որ ներկայումս Ադրբեջանական գերության մեջ են Հայաստանի երեք քաղաքացիներ`Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը և Զավեն Կարապետյանը:
Հայկական կողմի կալանքի տակ են երկու ադրբեջանցի դիվերսանտներ`Դիլգամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, ինչպես նաև զինծառայող Էլնուր Հուսեյնզադեն, ով նույնպես մասնակցել է դիվերսիոն գործողություններին: