Արմինֆո. Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 31-ի երեկոյան երկկողմ հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ։
Ինչպես տեղեկացրել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, հանդիպմանը մտքեր են փոխանակվել ԵԱՀԿ գործունեության տարբեր ուղղություններին առնչվող հարցերի շուրջ: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները քիչ ժամանակ են թողել խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմանը: