


Արմինֆո. Մենք հայտնել ենք ղարաբաղյան հարցի առնչությամբ մեր դիրքորոշումը՝ հաստատելով, որ այդ հարցը պետ է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այդ մասին խորհրդարնում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը:
Նա նշել է, որ Հայաստանի դիրքորոշում մեջ շեշտադրվում է Ղարաբաղի անվտանգության և կարգավիճակի գերակայությունը, ինչպես նաև այն մոտեցումը, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կարգավորման գործընթացքում ունի որոշիչ ձայն և ներգրավվածություն:
Մնացականյանը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հնարավոր է համարել դեկտեմբերին հաջորդ հանդիպման անցկացումը: <Ընդգծելով անվտանգության և կարգավիճակի խնդիրը՝ մենք ընդգծում ենք այն, որ ԼՂ հակամարտությունն առաջին հերթին վերաբերում է կոնկրետ 150.000 մարդկանց անվտանգությանը: Եվ այդ կոնտեքստում առաջին պլան է մղվում Արցախի կարգավիճակի հարցը: Եվ այդ շրջանակներում ենք ձևավորում մեր մոտեցումը բանակցային գործընթացում>,- ընդգել է Մնացականյանը:



