


Արմինֆո. Նորընտիր Ազգային Ժողովի առաջին նիստը և նոր վարչապետի նշանակումը տեղի է ունենալու դեկտեմբերի 31-ին, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ կառավարության ղեկավարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը: <Նոր տարին նոր Հայաստանում>,- հայրանակիցներին շտապել է շնորհավորել Առաքելյանը:
Նշենք, որ դեկտեմբերի 9-ի վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը մինչև նոյեմբերի 14-ը ԿԸՀ պետք է ներկայացնեն իրենց համամասնական ցուցակները: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կավարտվի դեկտեմբերի 7-ին:



