


Արմինֆո. Դեկտեմբերի 9-ի վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը մինչև նոյեմբերի 14- ժամը 18:00-ն ԿԸՀ պետք է ներկայացնեն իրենց համամասնական ցուցակները: Այդ մասին հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը` հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ:
Իսկ համամասնական ցուցակների ներկայացման գործընթացը մեկնարկում է այսօր` նոյեմբերի 2-ին: Մուկուչյանի ասելով, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կավարտվի դեկտեմբերի 7-ին:



