


Արմինֆո. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը սույն թվականի նոյեմբերի 2-4-ը ներառյալ գտնվելու է չվճարվող արձակուրդում: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նիկոլ Փաշինյանն այդ առնչությամբ գրառում է կատարել «Ֆեյսբուքի՚ իր էջում. «Մինչեւ երկուշաբթի կտրվում եմ բոլոր գործերից: Ձեր թույլտվությամբ՝ ինձ թույլ եմ տալիս փոքրիկ արձակուրդ: Սիրում եմ բոլորիդ՚:



