


Արմինֆո. Նոյեմբերի 1 ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով մեկնել է Լիբանանի Հանրապետություն։ Ինչպես «Ֆեյսբուքի՚ իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրում Հովհաննիսյանը, օդանավակայանում նախարար Տոնոյանին դիմավորել է Լիբանանի պաշտպանության նախարար Յաքուբ Սարրաֆը։
«Երկու բարեկամ երկրների պաշտպանության նախարարները ողջունելով իրար, ունեցան կարճ քննարկում։ Այսօր՝ նոյեմբերի 2 ին առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելեց Լիբանանի Հանրապետության պաշտպանության նախարարություն։ Պատվո պահակախմբի ողջույնից հետո Դավիթ Տոնոյանը ծաղկեպսակ դրեց Լիբանանի նահատակված զինվորների հուշարձանին և վառեց անմար կրակը։ Այնուհետև երկու նախարարները ունեցան աշխատանքային հանդիպում։ Քննարկվեցին համագործակցության համատեղ ծրագրեր տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։ Հանդիպման ավարտին Երկու նախարարները ստորագրեցին Ռազմական համագործակցության մասին համաձայնագիր։ Լիբանանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից Դավիթ Տոնոյանը մեկնեց հայ խաղաղապահների տեղակայման վայր՚, - հաղորդել է ՊՆ մամուլի խոսնակը։



