


Արմինֆո. Հայաստանի արտգործնախարարի պաշտոակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, արտգործնախարարի պաշտոնակատարը և Վրաստանի դեսպանը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային օրակարգին առնչվող հարցերի, ինչպես նաև տարածաշրջանի հակամարտությունների շուրջ։


