Արմինֆո.Կոնվերս Բանկն ամփոփել է <<Խնայողությունների իմ տարբերակը>> գաղափարների մրցույթի արդյունքները՝ կիրառելի 5 լավագույն գաղափարների հեղինակներին պարգևատրելով 100.000-ական դրամի չափով ավանդի սերտիֆիկատներով:
Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ հայտարարված մրցույթին մասնակցել են մի քանի տասնյակ ուսանողներ և ավագ դպրոցների սաներ:
Նշենք, որ հոկտեմբերի 31-ին Կոնվերս Բանկը մասնակցել է նաև Խնայողությունների օրվան նվիրված ցուցահանդեսին՝ ներկայացնելով Բանկի 25-ամյակի կապակցությամբ վերջերս ներդրված <<Կոնվերս 25>> ավանդը:
<< Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ ցուցահանդեսի այցելուներին ներկայացված <<Կոնվերս-25 >> ավանդի հիմնական առավելություններն են ավանդադրման ողջ ընթացքում մայր գումարից մասնակի ելքագրումների հնարավորությունը, ինչպես նաև շուկայում առկա նմանատիպ առաջարկների հետ համեմատ ավելի բարձր տոկոսադրույքը>>,-ասացին Բանկում:
Ներկայում Կոնվերս Բանկը հաճախորդներին է առաջարկում ավանդատեսակներ (պլաստիկ քարտի անվճար տրամադրման հնարավորությամբ)՝ նախատեսված տարբեր խմբերի համար: Իսկ Բանկի՝ Հաճախորդներից ներգրավված միջոցների պորտֆելը սեպտեմբերի 31-ի դրությամբ կազմել է ավելի քան 175 մլրդ դրամ: