Արմինֆո. Ադրբեջանի նախագհա Իլհամ Ալիևը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկիկ խմբի համանախագահներ Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) և Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) հետ: «ԱզերԹաջի՚ հաղորդման համաձայն, հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նպատակաուղղված բանակցություններում առկա վիճակն ու հեռանկարները:
Հավելենք, որ տարածաշրջանային այցի ընթացքում միջնորդներն արդեն եղել են Երևանում և Ստեփանակերտում և բանակցություններ են վարել երկու հայկական հանրապետությունների բարձրագույն ղեկավարության հետ: Միջնորդները հանդես են եկել տարածաշրջան այցի արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ: