Արմինֆո. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը պահանջող ցուցարարները հոկտեմբերի 31-ի երեկոյան փորձել են մուտք գործել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տարածք: < Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տարածքում ծառայություն իրականացնող իրավապահ մարմինների աշխատակիցները թույլ չեն տվել ցուցարարներին մուտք գործել եկեղեցու տարածք>,- հայտնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը:
Նշենք, որ ընթացիկ տարվա մայիսից սկսած՝ մի խումբ ցուցարարներ պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով Գարեգին Երկրորդի հրաժարականը: