Արմինֆո. ՀՀ խորհրդարանը նոյեմբերի 1-ին արտահերթ նիստում երկրորդ անգամ կքննարկի վարչապետ ընտրելու հարցը:
Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նախօրեին տարածած հայտարարության համաձայն՝ ընտրությունները տեղի կունենան «Ազգային ժողովի կանոնակարգե ՀՀ սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն:
<Ծառուկյան դաշինք>, <Ելք> խմբակցությունները, ինչպես նաև Հանրապետական կուսակցության շարքերը լքած մի շարք պատգամավորներ վարչապետի պաշտոնում առաջադրել են Նիկոլ Փաշինյանին՝ երկրորդ անգամ չընտրելու պայմանով: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության ղեկավարի պաշտոնի միակ թեկնածուն է: Չընտրվելու դեպքում խորհրդարանն օերենքի ուժով կցրվի: Այդ դեպքում կհայտարարվեն արտահերթ ընտրություններ, որոնք, ինչպես սպասվում է, տեղի կունենան դեկտեմբերի 8-9-ը: