Արմինֆո. Բաքվում շարունակվում է օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների Արցախ այցերի հետ կապված հիստերիան:
Այժմ թիրախ են դարձել նախօրեին Ստեփանակերտ այցելած բելգիացի պատգամավորները:
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունում արդեն հայտարարել են, որ ուսումնասիրում են Բելգիայի խորհրդարանի անդամների Արցախ այցի հարցը, ինչից հետո որոշում կընդունվի նրանց անուններն Ադրբեջանի ԱԳՆ <սև ցուցակում> ներառելու վերաբերյալ, որում արդեն մի քանի հարյուր մարդ կա:
Նշենք, որ նախօրեին Բելգիայի դաշնային խորհրդարանի անդամ, «Ռեֆորմիստական շարժումե կուսակցության միջազգային կապերի գծով նախագահ Ժան-Ժակ Ֆլաոն և նույն կուսակցության միջազգային կապերի փոխնախագահ Ջուլի Սզմայն այցելել են Արցախ և հանդիպումներ ունեցել երկրի ղեկավարության հետ: