Արմինֆո.Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ափսոսանք է հայտնել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծի ձախողման կապակցությամբ:
Նրա հավաստմամբ, ափսոսանք է հարուցում այն փաստը, որ ձախողվել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուկիկիոյի հավանությանն արժանացած նախագիծը, որում արտացոլվել են նաև Եվրախորհրդի առաջարկները: <Կարծում ենք, որ բաց է թողնվել Ընտրական օրենսգրքի բարեփոխման հնարավորությունը: Այնուամենայնիվ, մենք բարձր ենք գնահատում ընտրական օրենսդրության բարեփոխման ուղղությամբ կառավարության և փորձագետների ջանքերը>,- հայտարարել է դիվանագետը:
Չնայած ԸՕ բարեփոխումների նախագծի ձախողմանը՝ Սվիտալսկին հավաստիացրել է, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին ընտրական գործընթացների կազմակերպման գործում: <Հավատում ենք, որ վաղ թե ուշ այդ փոփոխությունները կընդունվեն, քանի որ մենք տեսնում ենք ժողովրդական բարեփոխումներ անցկացնելու Հայաստանի նոր իշխանությունների ձգտումը>,- ընդգծել է նա: