Արմինֆո.Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Բելգիայի խորհրդարանի պատվիրակությանը՝ Ժան Ժակ Ֆլաուի գլխավորությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Արցախի նախագահի մամուլի ծառայությունից, քննարկվել են Բելգիա-Արցախ հարաբերություններին առնչվող տարբեր հարցեր: Նախագահը գոհունակությամբ նշել է, որ Բելգիայի հետ հարաբերությունները զարգանում են բավականին դինամիկ, հատկապես՝ միջխորհրդարանական հարթությունում՝ ընդգծելով դրա կարեւորությունը եւ պահանջվածությունը Արցախի համար: Արծարծվել են նաեւ Արցախի ներքին ու արտաքին քաղաքականության եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք: