Արմինֆո. Հոկտգեմբերի 31-ի արտահերթ նիստում Ազգային ժողովը ձեռնամուխ է եղել «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» կառավարության ներկայացրած օրինագծի քննարկմանը:
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի խոսքերով, երկրի կառավարության ներկայացրած փաստաթուղթը հումանիտար բնույթ է կրում եւ նպատակ չունի բեռնաթափել երկրի քրեակատարողական հիմնարկները: Ներկայումս, շարունակվում է: Նախարարը, երկրի ՔԿՀ-ներում կա 2888 բանտարկյալ` 5346 տեղի առկայության պայմաններում: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ է կրում 644 անձ` այդ հաստատությունում 780 տեղի առկայության պայմաններում, «Վարդաշեն՚ քրեակատարողական հիմնարկում 333 տեղի առկայության պայմաններում քրեական պատիժ է կրում 150 մարդ: «Այսպիսով, համաներման մասին առաջարկը երկրի քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու նպատակ չի հետգապնդում», - ընդգծել է Արտակ Զեյնալյանը:
Նա հաղորդել է, որ օրինագիծը նախատեսում է համաներում կիրառել այն անձանց նկատմամբ, որոնք կասկածվում, մեղադրվում են կամ հանցագործությւոն են կատարել մինչեւ 2018 թվականի հոկտեմբերի 1-ը ներառյալ: Համաներումը կտարածվի նաև անշյն անձանց վրա, որոնք դատապարտված են չորս տարուց ոչ ավելի և վեց տարուց ոչ ավել ժամկետներով: Համաներումը տարածվելու է նաև առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, հղի կանանց, երեք կամ ավելի անչափահաս երեխա ունեցող անձանց, երեք տարեկան երեխա ունեցող անձանց, ավելի քան 60 տարեկան անձանց վրա: Համաներմամբ ազատ կարձակվեն նաևւ 18 տարին չլրացած անձինք, որոնք հանցագործություն են կատարել և ավելի վաղ քրեական պատասխանատվության չեն ենթարկվել, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի վետերանները, Աֆղանական պատերազմի, Հայաստանի եւ Ղարաբաղի սահմանների պաշտպանության մասնակիցները: Հայաստանի եւ Ղարաբաղի սահմանների պաշտպանությանը մասնակցած կամ այդ ըթնացքում զոհված զինծառայողների ամուսինը, երեխաները կամ ծնողները նույնպես ենթակա են վաղաժամկետ ազատման: Ազատ կարող են արձակվել նաև այն անձինք, որոնք վնաս են պատճառել` այդ վնասը փոխհատուցելու պայմանով:
Հնամաներման իրավուքն չունեն կանխամտածված սպանություն կամ ծանրացուցիչ հետեւանքներով հանցագործություններ կատարած անձինք, ինչպես նաեւ ցմահ դատապարտյալները: Բացի այդ, խոշտանգումների, ահաբեկչության, դիվերսիոն գործողությունների, ապօրինի հարստացման, լրագրողների հանդեպ կատարված հանցագործությունների, սեռական բռնության, ազատ արձակված, բայց կրկին կատարված դիտավորյալ հանցագործությունների համար դատապարտված անձինք նույնպես ենթակա չեն համաներման: Ընդ որում, համաներման դեպքում հաշվի կառնի տուժածների եւ նրանց իրավահաջորդների կարծիքները:
Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է Արտակ Զեյնալյանը, համաներման ենթակա է 270 մարդ, ինչը կազմում է կալանավորների ընդհանուր թվի 15 տոկոսը:
Օրենքը, որը պետք է ընդունվի երկրորդ ընթերցմամբ` առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում, ուժի մեջ է մտնում հրապարակելուց հետո` 10-րդ օրը: