Արմինֆո. Ստամբուլում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Էլմար Մամեդյարովի, Մևլութ Չավուշօղլուի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի VI եռակողմ հանդիպումը:
Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպման արդյունքների համաձայն ընդունվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի միջև համագործակցության զարգացման վրաբերյալ Ստամբուլյան հռչակագիր:
Կողմերը հատկապես նշել են տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման հարցում ընդհանուր շահագրգռվածությունը, և հայտարարել միջազգային իրավունքի սկզբունքների առնչությամբ պարտավորությունների մասին՝ ներառյալ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության և բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորման հանդեպ հարգանքը: Այս համատեքստում ևս մեկ անգամ ընդգծվել է վերոնշյալ սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման կարևորությունը: