Արմինֆո.Ամերիաբանկը Խնայողությունների միջազգային օրվա՝ հոկտեմբերի 31-ի կապակցությամբ, հանդես է գալիս եռօրյա արշավով՝ առաջարկելով հատուկ պայմաններ մի շարք ծառայությունների համար:
Ս.թ. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը ներառյալ բոլոր այն ֆիզիկական անձ հաճախորդների համար, որոնք Ամերիաբանկում ժամկետային ավանդ կներդնեն ՀՀ դրամով, կսահմանվեն հետևյալ պայմանները.
Նշենք, որ Խնայողությունների օրվա կապակցությամբ ՀՀ Կենտրոնական բանկը, Հայաստանի բանկերի միությունը, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը և Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը Միջազգային համագործակցության խնայողական բանկերի հիմնադրամի հետ համատեղ ձեռնարկել են մի շարք միջոցառումներ, այդ թվում «Խնայողությունների էքսպո» հայաստանյան բանկերի մասնակցությամբ, որին մասնակցելու է նաև Ամերիաբանկը: Բոլոր հետաքրքրված անձինք կարող են մոտենալ Ամերիաբանկի տաղավար, Արմենիա Մարիոթ հյուրանոցի (Ամիրյան փող., 1 շենք) Տիգրան Մեծ նախասրահ հոկտեմբերի 31-ին, ժամը 12:30-15:00-ը: