Արմինֆո.. Համաշխարհային բանկի մասնագետների հաշվարկով Հայաստանը 78-րդն է Մարդկային կապիտալի ինդեքսում (ՄԿԻ), որը Հայաստանում կազմել է 0.57: Զեկույցի համաձայն, Հայաստանը գտնվում է Հորդանանի (79-րդ տեղ) և Քուվեյթի միջև (76-րդ տեղ):
Ռուսաստանն զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը`0.73, Ղազախստանը` 31-րդ տեղը, 0.75-ով, Գերմանիան`11-րդ տեղում է 0.79 ցուցանիշով: ՄԿԻ- ի ամենաբարձր ցուցանիշներն ունեն Սինգապուրը (0.88), Հարավային Կորեան (0.84) և Ճապոնիան (0.84): Տարածաշրջանի մեր հարևաններից Վրաստանն զբաղեցնում է 61-րդ տեղը`0.61, Ադրբեջանը` 69-րդ տեղը`0.60 ցուցանիշով:
Նշվում է, որ ՄԿԻ-ն բաղկացած է երեք հիմնական բաղադրիչներից: Դրանք են`մինչև հինգ տարեկան երեխաների գոյատևումը, կրթությունը (հաշվի առնելով ոչ միայն ուսումնական տարիների թիվը, այլև գիտելիքի որակը), առողջությունը (մինչև հինգ տարեկան երեխաների զարգացման խոչընդոտները, ինչպես նաև 15 տարեկան երեխաների մասնաբաժինը, որոնք կապրեն մինչև 60 տարեկանը): Համաշխարհային բանկի զեկույցում նշված է, որ Հայաստանը գտնվում է միջին արժեք ունեցող երկրների շարքում:
Ինչպես նշվել է Zakon.kz կայքում, Համաշխարհային բանկի առողջապահության գծով առաջատար մասնագետ Սուսաննա Հայրապետյանը նշել է, որ մարդկային կապիտալն այն գիտելիքների և հմտությունների հավաքածուն է, որն օգտագործվում է անհատի և հասարակության բազմազան կարիքները բավարարելու համար: Այն ներառում է բժշկության մակարդակը, տարածաշրջանի զարգացման մակարդակը, կրթության որակը և բազմաթիվ այլ գործոններ: Ընդհանուր առմամբ, ՄԿ տերմինն ընկալվել է որպես անձի վրա ներդրումների իրականացման մի շարք, բարձրացնելով նրա աշխատելու ունակությունը:
Սակայն այսօր հայեցակարգը լայն իմաստ է ձեռք բերում: Համաշխարհային բանկի փորձագետների վերջին հաշվարկները ներառում են սպառողական ծախսերը`սննդի, հագուստի, բնակարանների, կրթության, առողջապահության, մշակույթի և այս նպատակների համար կառավարության կատարած ծախսերը: Մարդկային կապիտալը լայն իմաստով տնտեսական զարգացման ինտենսիվ արտադրողական գործոն է, հասարակության և ընտանիքի զարգացման, այդ թվում, աշխատանքային ռեսուրսների կրթված մասի, գիտելիքի, ինտելեկտուալ և կառավարչական աշխատանքի գործիքների, կենսապայմանների և աշխատանքային գործունեության գործիքների, մարդկային կապիտալի արդյունավետ և ռացիոնալ գործունեության ապահովումը որպես զարգացման արդյունավետ գործոն:
Մարդկային կապիտալի ինդեքսը թույլ է տալիս չափել մարդկային կապիտալի չափը, որը նորածնի համար կարող է հաշվարկվել մինչև 18-ամյակը: Այս ցուցանիշն արտացոլում է նոր սերնդի արտադրողականության մակարդակը, համեմատած երկրի ամբողջական կրթության և ամբողջական առողջության բազային մակարդակի հետ: Այսօր ցուցանիշը հաշվարկվում է 157 երկրներում:
Կարճ ասած, ՄԿ ինդեքսը Հայաստանում կազմում է 0.57, որը նշանակում է, որ ապագա սերունդը կկորցնի ակնկալվող եկամտի 43%-ը: