


Արմինֆո.Երևանը ոչ միայն պնդում է, այլ նաև սկսել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետկանչի պաշտոնական գործընթաց : Այդ մասին <Էխո Մոսկվիի> եթերում հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեպան Վարդան Տողանյանը
<Այստեղ, կարծում եմ, ողջ համատեքստը կապված չէ ՀԱՊԿ-ում մեր մասնակցության կամ այդ կազմակերպությունում աշխատանքի հետ: Մենք սկսել ենք հետկանչի համապատասխան գործընթաց: Այս հարցը պետությունների ղեկավարների մակարդակով է լուծվելու>,- հայտարարել է դեսպանը:
Նա նաև ավելացրել է, որ Հայաստանում հեղափոխությունից հետո քրեական շատ գործեր են հարուցվել և ոչ միայն մարտի 1-ի իրադարձությունների հետաքննման շրջանակներում, այլ նաև տարբեր կոռուպցիոն հանցագործությունների առնչությամբ: <Այդ գործերն արտաքին քաղաքական երանգ չունեն>,- ասել է դիվանագետը:



