
Արմինֆո. Այսօր Հայաստանում իրականացվում է խորհրդարանի արձակման գործընթաց: «Էխո Մոսկվիի՚ եթեիրց այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը` անդրադառնալով Հայաստանի ներքին քաղաքականությանը:
Դեսպանը հիշեցրել է, որ հեղափոխությունից հետո, վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո հաստատվել է կառավարության ծրագիրը, որում ամրագրված է արտահերթ ընտրությունների մասին դրույթ: Անդրադառնալով այդ գորընթացում ռիսկերի առկայությանն առնչվող հարցին` Տողանյանը համոզմունք է հայտնել որ դրանք չկան: Նրա ասելով, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ պատգամավորների և խորհրդարանական խմբակցությունների մեծ մասն իր դիրքորոշումն արձանագրրել է իրավական առումով, ստորագրել է ինչ-ինչ հուշագրեր առ այն, որ վարչապետի պաշտոնի նոր թեկնածու չեն առաջադրելու: «Հետևաբար, այդ առումվ ոչ մի ռիսկ չկա: Ուստի ակնկալում ենք, որ հինգշաբթի` նոյեմբերի 1-ին խորհդրարանը կարձակվի՚, - նշել է Տողանյանը, ընդգծելով, որ կառավարության կարծիքով, վաղաժամկետ ընտրությունները հարկավոր են հանրային տրամադրությունները փաստելու նպատակով:
Դեսպանը նաև նշել է, որ բոլոր խորհրդարանական քաղաքական ուժերը հանդես են եկել վաղաժամկետ ընտրությունների օգտին, և քննարկումները ծավալվել են դրանց անցկացման ժամկետների շուրջ: «Գարնանը նախատեսված ընտրական գործընթացներն արագացան երևանյան ընտրություններից հետո: Հաշվի առնելով հասարակության տրամադրությունները` վարչպետը հանդես եկավ մինչև ապրիլ-մայիս չսպասելու և դեկտմբերին ընտրություններ անցկացնելու նախաձեռնությամբ: Ըստ էության, այստեղ ժամկետի հարցում եղան որոշ տարաձայնություններ, սակայն, կարծում եմ, որ վաղաժամկետ ընտրությունների առնչությամբ քաղաքական փոխհամաձայնություն կա: Ինչ վերաբերում է ընտրություններից հետո քաղաքական մենաշնորհի հաստատմանն առնչվող մտավախություններին, ապա այժմ դժվար է այդ մասին խոսել: Կարծում եմ` դեկտեմբերյան ընտրությունների արդյունքները ցույց կտան: Հայաստանի սահմանադրությունը նախատեսում է որոշ սահմանափակումներ, այսինքն, եթե անգամ կուսակցությունն ստանա ձայների 100 տոկոսը խորհրդարանում, այն կարող է վերցնել ըդնամենը 70 տոկոսը` մնացածը վերապահվում է ընդդիմադիր կուսակցություններին, անգամ` նրանց, որոնք հավաքեն 1 տոկոս: Ըստ էության, այստեղ մի քիչ դժվար է խոսել մենաշնորհի մասին, քանի որ, ըստ էության, օրենսդրությունը և ՀՀ սահմանադրությունը թույլ չեն տալիս ձևավորել խորհրդարանական մենաշնորհ՚, - նշել է դեսպանը: