


Արմինֆո. Ազգային ժողովի «Ծառուկյան» և «Ելք» դաշինքների պատգամավորները վարչապետի պաշտոնի համար կրկին առաջադրել են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանում է այսօր՝ ժամը 18-ին: Առայժմ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնի միակ թեկնածուն է: Թեկնածույթյան շուրջ քվեարկությոնն սպասվում է նոյեմբերի 1-ին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետ: Եթե այս անգամ էլ վարչապետ չընտրվի, Ազգային ժողովն իրավունքի ուժով կարձակվի, և կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:



