Արմինֆո. Հայկական կողմը պետք է ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ համապարփակ, ամբողջական դիրքորոշում մշակի, որն այժմ չկա: Այս մասին Lenta.ru-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
<Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբեր տարրերի վերաբերյալ լսում եմ կցկտուր այտարարություններ, տեսնում կցկտուր դիրքորոշումներ, բայց ինչ-որ մշակված, ընդհանուր դիրքորոշում այժմ չկա: Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը դեռ չի կողմնորոշվել այդ հարցում:
Նա հասկանում է, որ դա շատ նուրբ հարց է: Նրա որոշ հայտարարություններում տեսնում եմ այդ խնդրից ինչ-որ չափով հեռու մնալու, այն ղարաբաղյան կողմի վրա դնելու փորձ: Բայց դա չի հաջողվի անել. ղարաբաղյան հարակամարտության կարգավորման, Ղարաբաղի անվտագության ապահովման հարցում Հայաստանի ներգրավվածության աստիճանն այնքան մեծ է, որ խուսափել չի ստացվի: Ոչ ոք՝ ոչ համանախագահները, ոչ միջազգային հանրությունը, դա լուրջ չի ընդունի: Այդ պատճառով ավելի լավ է ձևակերպել ընդհանուր դիրքորոշում, համաձայնեցնել այն Ղարաբաղի հետ և հստակորեն հետևել դրան>,- ամփոփել է Քոչարյանը: