


Արմինֆո. Ռուսաստանցի սահմանապահները սահմանախախտի են ձերբակալել Հայաստանի և Թուրքիայի պետական սահմանին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, սահմանախախտն անարգել հատել է երեք պետական սահման: Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում ձերբակալված անձը փաստաթղթեր չի ունեցել: Ըստ նախնական տվյակների, նա Աֆղանստանի քաղաքացի է և կյանքի լավ պայմաններ գտնելու նպատակով անպատիժ կերպով հատել է պակիստանա-աֆղանական, աֆղանաիրանական, իրանաթուրքական սահմանները, և միայն Հայաստան ներթափանցման փորձի ժամանակ ձերբակալվել է ռուսաստանցի սահմանապահների կողմից: Աղբյուրը հավելում է, որ սահմանախախտին հանձնել են իրավասու մարմիններին` կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու համար:



